Ավելի քան 100 մարզիկներ չեն անցել դոպինգ թեստը Լոնդոնի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:
Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) 107 մարզիկների չի թույլատրել մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցաշարերին:
Արգելված խթանիչներ օգտագործած մարզիկների բացահայտման գործընթացին WADA-ից բացի մասնակցել են նաեւ մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաները: Սակայն չի հաղորդվում, թե որ երկրի մարզիկներին են արգելել մասնակցել Լոնդոնի Խաղերին:
Հիշեցնենք, որ Լոնդոնի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 27-ին եւ կավարտվեն օգոստոսի 12-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում