12:32  ,  24 հուլիսի, 2012

Միլան Միլանովիչ. «Ուլիսը» լուրջ թիմ է

«Ուլիսը» լուրջ թիմ է եւ կարողանում է արագ գործել գրոհների ժամանակ, Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի՝ Երեւանի «Ուլիսի» հետ խաղից առաջ հայտարարել է Տիրասպոլի «Շերիֆի» գլխավոր մարզիչ Միլան Միլանովիչը:

«Երեւանում հաղթեցինք՝ հասնելով մեր նպատակին: Հիմա պատասխան խաղից առաջ առավելություն ունենք, սակայն վստահ կարող եմ ասել, որ պատասխան խաղում մեզ համար դժվար է լինելու: «Ուլիսը» լուրջ թիմ է եւ կարողանում է արագ գործել գրոհների ժամանակ, բայց մենք պատրաստ ենք դրան: Հավատում եմ, որ պատասխան խաղում մեր թիմը դրական արդյունքի կհասնի:

Ինչ վերաբերվում է Սաշա Պեսիչին, նա պատրաստ է խաղին, իսկ Բալիման դեռ լիովին պատրաստ չէ, սակայն, եթե անհրաժեշտություն լինի, նա խաղադաշտ դուրս կգա: Հիմա ամենակարեւորն արդյունքն է: Պետք է հաղթել եւ առաջ շարժվել: Մենք հարձակողական ֆուտբոլ ենք խաղում, բայց դա չի նշանակում, որ ֆուտբոլիստներն պետք է մտածեն միայն հարձակման մասին: Հուսով եմ, որ տանը ավելի լավ ֆուտբոլ կխաղանք»,- Միլան Միլանովիչի խոսքը փոխանցում է «Շերիֆի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Երեւանում կայացած առաջին խաղում «Շերիֆը» հաղթել է նվազագույն հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 24-ին Տիրասպոլի «Շերիֆ» ստադիոնում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով