17:15  ,  22 հուլիսի, 2012

The Times. Վան Պերսին նախընտրում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Լոնդոնի «Արսենալի» եւ Հոլանդիայի ազգային հավաքականի հարձակվող Ռոբին վան Պերսին կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

The Times-ը գրում է, որ իր ծառայություններով հետաքրքրվող ակումբներից 28-ամյա հոլանդացին նախընտրում է Ալեքս Ֆերգյուսոնի թիմը:

«Արսենալն» էլ իր հերթին չի ցանկանում Վան Պերսիին վաճառել անգլիական ակումբի, որպեսզի չուժեղացնի մրցակիցների կազմը:

Հիշեցնենք, որ հոլանդացի ռմբարկուի տրանսֆերի կապակցությամբ լոնդոնյան ակումբն արդեն մերժել է «Մանչեսթեր Սիթիին», «Յուվենտուսին» եւ «Մանչեսթեր Յունայթեդին»:

Եվրո-2012-ից հետո Վան Պերսին հայտարարել էր, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրն «Արսենալի» հետ: Նախորդ մրցաշրջանում նա Պրեմյեր լիգայում մասնակցել է 38 խաղի եւ խփած 30 գոլով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում