12:31  ,  22 հուլիսի, 2012

«Ինտեր» - «Միլան»՝ 2:1

Իտալական «Ինտերը» դարձել է Trofeo TIM ավանդական մրցաշարի հաղթող:

Բարիի «Սան Նիկոլա» ստադիոնում կայացած մրցաշարին մասնակցում էին նաեւ «Յուվենտուսն» ու «Միլանը»: Մեկ երեկոյի ընթացքում երեք թիմերը հանդիպել են միմյանց հետ: Հաղթելով բոլոր մրցակիցներին՝ «Ինտերը» զբաղեցրել է առաջին տեղը: Հանդիպումների տեւողությունը եղել է 45 րոպե:

Խաղի հիմնական ժամանակում հաղթելու դեպքում թիմը վաստակել է երեք միավոր, 11 մետրանոցներով հաղթելու դեպքում՝ 2, իսկ պարվելու դեպքում՝ մեկ միավոր:

Trofeo TIM-2012

«Ինտեր» – «Միլան»՝ 2:1
Գուարին, 25,  Պալասիո, 34 – Էլ Շարավի, 16 

«Ինտեր» – «Յուվենտուս»՝ 1:0
Կոուտինյո, 11


«Յուվենտուս» – «Միլան»՝ 1:0
Վուչինիչ, 31 (11մ.)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում