12:02  ,  22 հուլիսի, 2012

Կոբի Բրայանտն ու Լեբրոն Ջեյմսը Մեսիին համարում են աշխարհի լավագույն ֆուտբոլիստը

Բասկետբոլի ԱՄՆ-ի ազգային հավաքականի առաջատարներ Կոբի Բրայանտն ու Լեբրոն Ջեյմսը կարծիք են հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:

«Մեսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Եթե արտառոց ոչինչ տեղի չունենա, նա կդառնա ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողը»,- նշել է «Մայամիի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը:

«Մեսին ուղղակի լավագույնն է: Մի անգամ ես հնարավորություն եմ ունեցել դիտել «Բարսելոնայի» մարզում: Ինձ շատ դուրս եկավ»,- ավելացրել է «Լեյքերսի» պաշտպան Կոբի Բրայանտը, փոխանցում է Goal.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում