11:35  ,  22 հուլիսի, 2012

«Վալենսիան» գնեց «Ռեալի» կիսապաշտպանին

Իսպանական «Վալենսիան» ձեռք է բերել Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Սերխիո Կանալեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է AS-ը:

Նախորդ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով էր հանդես գալիս «Վալենսիայում»: Կանալեսի տրասնֆերային արժեքը գնահատվում է 8.5 միլիոն եվրո: Եթե իսպանացին իրեն լավ դրսեւորի առաջիկա երկու մրցաշրջանների ընթացքում, Արքայական ակումբը կարող է հետ գնել նրա տրանսֆերային իրավունքը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վալենսիան» ձեռք էր բերել նաեւ «Ռեալի» արգենտինացի կիսապաշտպան Ֆերնանդո Գագոյին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով