00:44  ,  22 հուլիսի, 2012

Փառահեղ արդյունք. Հայաստանը նվաճեց երկուական ոսկե եւ արծաթե մեդալ

Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկային օրը փառահեղ ելույթ ունեցավ Հայաստանի հավաքականը` նվաճելով երկուական ոսկե եւ արծաթե մեդալ:

42 կգ քաշային Վահե Սարգսյանը եզրափակիչում 0:1, 2:1, 2:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Արթուր Պոլիտաեւին եւ նվաճեց ոսկե մեդալը:

58 կգ քաշային Կարեն Ասլանյանը հաղթողի կոչման համար գոտեմարտեց ադրբեջանցի Մուրադ Մամադովի հետ եւ առավելության հասավ 2:0, 6:0 հաշվով:

50 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը եզրափակիչում 1:5, 0:1 հաշվով պարտվեց վրացի Իրակլի Շավաձեին:

69 կգ քաշային Արմեն Հակոբյանը եզրափակիչում 0:2, 0:1 հաշվով տանուլ տվեց թուրք Յունուս Էմրե Բասարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում