20:22  ,  21 հուլիսի, 2012

«Շախտյորի» երկրորդ հաղթանակը. Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 2-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության հասավ Ուժգորոդի «Գովերլայի» նկատմամբ։

«Շախտյորի» առաջին գնդակը խփեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը։

«Շախտյորը» տարավ երկրորդ հաղթանակը եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Ուկրաինայի առաջնություն, 2-րդ տուր

«Գովերլա» Ուժգորոդ – «Շախտյոր», Դոնեցկ՝ 1։3
Միրկո Ռայչեւիչ, 86 - Հենրիխ Մխիթարյան, 51, Իլսինյո, 52, Յեվհեն Սելեզնյով, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English