15:20  ,  21 հուլիսի, 2012

Արթուր Սարկիսովը տեղափոխվեց «Վոլգա»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը 2012-2013թթ. մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Նիժնի Նովգորոդի «Վոլգայում»:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Սարկիսովը հայտնեց, որ երկուշաբթի օրը մեկ տարվա պայմանագիր կկնքի «Վոլգայի» հետ: 25-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մոսկվայի «Լոկոմոտիվին»:

Նախորդ մրցաշրջանում Սարկիսովը վարձավճարով հանդես էր գալիս Յարոսլավլի «Շիննիկում»: Ռուսաստանի առաջին դիվիզիոնի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 41 հանդիպան եւ դարձել է ութ գոլի հեղինակ:

Սարկիսովի ծառայություններով հետաքրքրվում էին նաեւ ռուսական այլ ակումբներ:

Հուլիսի 21-ին կայանալիք Ռուսաստանի առաջնության առաջին տուրում «Վոլգան» սեփական խաղադաշտում ուժերը կչափի Մոսկվայի «Դինամոյի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում