Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի 33 շրջաններում օլիմպիական կրակի փոխանցումավազքը կմեկնարկի հուլիսի 21-ին, Գրինվիչում եւ Նյուհեմում։ Օլիմպիական կրակը Լոնդոն կհասնի հուլիսի 20-ին։
Ջահակիրները սովորական երթուղուց բացի կանցնեն նաեւ երկհարկանի ավտոբուսով, կլինեն նաեւ մետրոյում։ Հուլիսի 27-ին կրակը Հեմփթոն-կորտի պալատից Օլիմպիական ստադիոն կհասնի Թեմզա գետով։
Մեկ շաբաթվա ընթացքում փոխանցումավազքին Լոնդոնի փողոցներում կհետեւի երկու միլիոն մարդ, հաղորդում է BBC-ն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում