21:46  ,  19 հուլիսի, 2012

Եվրոպայի լիգա. Պլզենի «Վիկտորիան» երեք գոլ խփեց Վրաստանում

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Պլզենի «Վիկտորիան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով պարտության մատնեց Ռուստավիի «Մետալուրգին»:

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ չեխ Պավել Հորվաթը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չեխիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դանիել Կոլարժը: «Մետալուգի» գոլն իր անվան դիմաց գրանցեց վրացի հարձակվող Դմիտրի Թաթանաշվիլին:

Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը «Վիկտորիայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց խաղի 64-րդ րոպեին: 

Պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին Պլզենում:

Եվրոպայի լիգա, որակավորման 2-րդ փուլ

«Մետալուրգ» (Վրաստան) – «Վիկտորիա» (Չեխիա)՝ 1:3 

Դմիտրի Թաթանաշվիլի, 29 - Պավել Հորվաթ, 14, 59, Դանիել Կոլարժը, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով