18:57  ,  19 հուլիսի, 2012

Սերբ մասնագետը գլխավորեց ադրբեջանական ակումբը

Սերբ մասնագետ Բոժիդար Բանդովիչը նշանակվել է ադրբեջանական «Բաքու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ: Այդ պաշտոնում նա կփոխարինի պաշտոնանկ արված Նովրուզ Ազիմովին, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ակումբի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում սլովենական «Մուրային» պարտվելուց հետո: Ադրբեջանում վստահ էին, որ «Բաքուն» կհաղթահարի առաջին փուլի արգելքը, սակայն թիմը տանը ոչ ոքի խաղաց՝ 0:0, իսկ հյուրընկալվելիս պարտվեց 0:2 հաշվով:

Մինչեւ այս Բանդովիչը «Բաքուի» մարզական տնօրենն էր: Ազիմովը նույնպես կմնա թիմում, եւ կզբաղեցնի սերբ մասնագետի նախկին պաշտոնը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով