19:44  ,  19 հուլիսի, 2012

Նիկիտա Սիմոնյան. Պայմանագիրը պատրաստ է. մնում է Կապելոյի ստորագրությունը

Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն ու Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) համաձայնացրել են պայմանագրի բոլոր կետերը, հայտարարել է ՌՖՄ-ի նախագահի պաշտոնակատար Նիկիտա Սիմոնյանը:

ՌՖՄ-ն եզրափակիչ բանակցությունները վարել է Դոն Ֆաբիոյի որդու՝ Պյերֆիլիպո Կապելոյի հետ:

«Պայմանագիրն արդեն պատրաստ է: Մնում է միայն Կապելոյի ստորագրությունը»,- Նիկիտա Սիմոնյանի խոսքը փոխանցում է «Советский спорт»-ը:

Հիշեցնենք, որ 66-ամյա Կապելոն Ռուսաստանի հավաքականի հետ կկնքի պայմանագիր «2+2» համակարգով: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի վեց միլիոն եվրո: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս