22:15  ,  19 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Նեյմարին տխրեցրել է Բեքհեմի բացակայությունը

Շատ տխրեցի՝ իմանալով, որ Դեւիդ Բեքհեմը չի ընդգրկվել ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում, հայտարարել է Բրազիլիայի ազգային հավաքականի եւ «Սանթոսի» 20-ամյա հարձակվող Նեյմարը:

«Սկզբում ես ուրախացա՝ մտածելով, որ նա չի խաղա մեր դեմ: Սակայն հետո հասկացա, որ հետագայում կցանկանայի երեխաներիս ասել, որ երբեւիցե խաղացել եմ Դեւիդ Բեքհեմի հետ: Ես նրան մեծագույն ֆուտբոլիստ եմ համարում: Կարծում եմ՝ հիմա շատերը թերագնահատում են Բեքհեմին: Նա լեգենդար ֆուտբոլիստ է եւ չնայած տարիքին՝ շարունակում է ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրել»,- Նեյմարի խոսքը փոխանցում է The Telegraph-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով