17:06  ,  18 հուլիսի, 2012

Վլադիմիր Ղազարյանը 4-րդն է պոկերի եվրոպական մրցաշարում

Հուլիսի 15-17-ը Ավստրիայի Ֆելդեն քաղաքում կայացած պոկերի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Ղազարյանը զբաղեցրել է 4-րդ տեղը։  NEWS.am Sport-ին Vivaro Poker-ից տեղեկացրին, որ Հայաստանից առաջնությանը մասնակցել են Վլադիմիր Ղազարյանը,Նարեկ Ադոնցը եւ Սերոբ Օհանյանը:

Առաջնությանը մասնակցել են 600 խաղացողներ 43 երկրից։ Մրցանակային հիմնադրամը եղել է 271 հազար եվրո։ 4-րդ տեղը զբաղեցրած Վլադիմիր Ղազարյանի մրցանակը կազմել է 17 հազար 360 եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում