16:01  ,  18 հուլիսի, 2012

Արշակ Պետրոսյանն` աշխարհի լավագույն մարզիչ

Շախմատի Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ճանաչվել է աշխարհի 2011 թվականի լավագույն մարզիչ: ՖԻԴԵ-ի մարզչական խորհուրդը հայ մասնագետին շնորհել է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալ, հաղորդում է armchess.am-ը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Արշակ Պետրոսյանի գլխավորած շախմատի Հայաստանի հավաքականը Չինաստանի Նինբո քաղաքում նվաճել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

Արշակ Պետրոսյանը երկրորդ անգամ է նման պատվի արժանանում: Նա աշխարհի լավագույն մարզիչ էր ճանաչվել նաեւ 2008 թվականին, երբ Հայաստանի հավաքականը դարձել էր օլիմպիական կրկնակի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում