13:52  ,  18 հուլիսի, 2012

Մեսի. Պետք չէ հիշել «Ռեալի» հաղթանակը

2012-2013թթ. մրցաշրջանում կատալոնական «Բարսելոնան» կփորձի նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսին:

«Իմ նպատակը «Բարսելոնայի» հետ տիտղոսներ նվաճելն է: Ես իմ առջեւ նպատակ չեմ դնում սահմանել նոր ռեկորդներ՝ հասնելով անձնական հաջողությունների: Տարեցտարի հաղթելն ավելի դժվար է դառնում: Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» հաղթեց Պրիմերայում, եւ այս տարի նույնպես մեզ բարդ մրցակցություն է սպասվում: 2012-2013թթ. «Բարսելոնան» կփորձի նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Պետք է մոռանալ «Ռեալի» հաջողությունները եւ պատրաստվել նոր մրցաշրջանին»,- արգենտինացու խոսքը փոխանցում է Marca-ն: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս