Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հուլիս 17-ին հրապարակել է ազգային առաջնությունների դասակարգման աղյուսակը։
Լավագույն առաջնություն է ճանաչվել իսպանական Լա Լիգան։ Արգենտինայի առաջնությունը երկրորդն է, Բրազիլիայինը՝ երրորդը։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը զբաղեցնում է 79-րդ տեղը։ Ադրբեջանը 11-րդն է։
IFFHS. ազգային առաջնությունների դասակարգման աղյուսակ (2012թ. հունվարի 1-ից – 2012թ. հուլիսի 10-ը)
1. Իսպանիա – 761,0 միավոր
2. Արգենտինա– 613,0
3. Բրազիլիա – 590,0
4. Անգլիա – 470,0
5. Իտալիա – 469,0
6. Գերմանիա – 445,0
7. Չիլի – 411,5
8. Պարագվայ – 384,0
9. Ֆրանսիա – 372,0
10. Հոլանդիա – 368,5
53. Ռուսաստան – 165,0.
79. Հայաստան – 138,0
111. Ադրբեջան – 81, 5
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում