15:07  AMT,  16 հուլիսի, 2012

Կլիչկոյի մրցակիցը չի ժամանել Մոսկվա

Գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառը չի ժամանել հուլիսի 16-ին Մոսկվայում նախատեսված Վիտալի Կլիչկոյի հետ համատեղ ասուլիսին։ Չառը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում կփորձի խլել Կլիկչկոյից WBC չեմպիոնի գոտին։ Չառի բացակայությունը մեկնաբանել է նրա մարզիչ Միխայել Տիմը։

«Չառն արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ժամանի Մոսկվա, սակայն չստացվեց։ Ես նրա հետ եմ գրեթե 24 ժամ, գերազանց ճանաչում եմ նրան։ Մանուելը երիտասարդ է եւ հաղթանակների ծարավ է։ Նա քիչ փորձ ունի, սակայն վստահ եմ, որ սեպտեմբերի 8-ին նա ցույց կտա, որ վտանգավոր է եւ քմծիծաղներն արդեն տեղին չեն լինի»,- ասել է Միխայել Տիմը։

Վիտալի Կլիչկոն հուլիսի 16-ին մենամարտի պայմանագիրը ստորագրել է Չառի ներկայացուցիչի հետ։ Կլիչկոն 17-րդ անգամ կպաշտպանի տիտղոսը։ Ամենայն հավանականությամբ 40-ամյա Կլիչկոյի համար այդ մենամարտը կլինի վերջինը կարիերայում։ Այնուհետեւ նա մտադիր է զբաղվել միայն քաղաքականությամբ։ Նրա գլխավորած «ՈւԴԱՌ» կուսակցությունը հոկտեմբերին մասնակցելու է Ուկրաինայի խորհրդարանական ընտրություններին, հաղորդում է Gazeta.ru-ն։

NEWS.am Sport


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Ֆեյսբուք
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2014թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Իսպանիա
Գերմանիա
Իտալիա
Անգլիա
Ֆրանսիա
Այլ հավաքական
  • Վիճակագրություն
  • Արխիվ