01:01  ,  16 հուլիսի, 2012

Հենրիխ Մխիթարյան. Չեմ մտածում լավագույն ռմբարկու դառնալու մասին

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության առաջին տուրի՝ «Շախտյոր» - «Արսենալ» (6:0) հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է տպավորություններով:

«Ինձ համար կարեւորը թիմի հաղթանակն է: Մենք դժվարին հանդիպում էինք ակնկալում «Արսենալի» հետ: «Արսենալը» հեշտ մրցակից չէ: Ես դիտել եմ առաջին տուրի հինգ հանդիպումներ: Հեշտ մրցակիցներ չկան, մեզ բարդ մրցաշրջան է սպասվում: Բոլորը խաղում են՝ պայքարելով հաղթանակի համար: Շնորհակալ եմ թիմակիցներիցս: Նրանք ամեն ինչ արեցին այս հաղթանակի համար: Գոլ խփելը հաճելի է, սակայն գոլային փոխանցում կատարելն այլ հաճույք է:

Չեմ մտածում լավագույն ռմբարկու դառնալու մասին: Գլխավոր նպատակս է իրացնել բոլոր ընձեռված հնարավորությունները: Հաջողություն եմ մաղթում «Արսենալին» ինչպես Եվրոպայի լիգայում, այնպես էլ Ուկրաինայի առաջնությունում»,- Մխիթարյանի խոսքը փախանցում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում «Շախտյորը» վեց անպատասխան գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը, իսկ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մխիթարյանը դարձավ երկու գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով