Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Ուկրաինայի առաջնության առաջին տուրի՝ «Շախտյոր» - «Արսենալ» (5:0) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» հետ խաղում 23-ամյա Մխիթարյանը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե եւ դարձավ երկու գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում