16:35  ,  14 հուլիսի, 2012

Գանսոն այլեւս չի ցանկանում խաղալ «Սանթոսում»

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Գանսոն այլեւս չի ցանկանում հանդես գալ բրազիլական «Սանթոսում», հարտարարել է թիմի փոխնախագահ Օդիլիո Ռոդրիգեսը:

«Գանսոն այլեւս չի ցանկանում խաղալ մեր ակումբում: Մենք հասկացանք դա ակումբի նախագահի հետ նրա խոսակցությունից հետո: Նա կորցրել է հետաքրքրությունը «Սանթոսում» խաղալու նկատմամբ, եւ մենք չենք պատրաստվում պահել նրան: Սակայն մենք չենք իջեցնի նրա տրանսֆերային արժեքը: Պատրաստ ենք բանակցություններ սկսել ցանկացած ակումբի հետ»,- Ռոդրիգեսի խոսքը փոխանցում է Lancenet-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով