12:14  ,  13 հուլիսի, 2012

Բեքհեմը հրաժարվել է վառել օլիմպիական կրակը

Ես արժանի չեմ վառել օլիմպիական կրակը, հայտարարել է ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» անգլիացի կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը, ով չի ընդգրկվել ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի օլիմպիական հավաքականի կազմում:

37-ամյա Բեքհեմը հրաժարվել է վառել օլիմպիական կրակը՝ նշելով, որ այդ պատվին պետք է արժանանան այլ մարզիկներ:

«Ես արժանի չեմ վառել օլիմպիական կրակը: Ես միշտ ասել եմ, որ դա պետք է անի իր երկրի համար ոսկե մեդալներ է նվաճած օլիմպիական մարզիկ: Ես ինձ այդպիսին չեմ համարում: Անկախ ամեն ինչից, ես կաջակցեմ ֆուտբոլի Մեծ Բրիտանիայի հավաքականին Լոնդոնի խաղերում»,- անգլիացի ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով