18:52  ,  10 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Հովհաննես Դավթյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է 30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկներին։

Հովհաննես Դավթյան, ձյուդո, 60 կգ քաշային կարգ

Ծնվել է 1985 թվականի նոյեմբերի 25-ին։
Ամուսանացած է, ունի որդի
Օլիմպիական տատամի է դուրս գալու հուլիսի 29-ին

Հովհաննես Դավթյանը Եվրոպայի առաջնության կրկնակի փոխչեմպիոն է (2007, 2012), աշխարհի սուպերգավաթակիր, աշխարհի գավաթակիր, «Մեծ սաղավարտի» մրցումների հաղթող եւ մրցանակակիր, «Գրան Պրի» մրցումների հաղթող եւ մրցանակակիր, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2009)։

Ձյուդոյով սկսել է զբաղվել 12 տարեկանից մարզիչ Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ եւ մինչեւ հիմա Հովհաննես Դավթյանի անհատական մարզիչը Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարեն Սիմոնյանն է:

Օլիմպիաական խաղերի ուղեգիրը նվաճել է 2011 թվականի ընթացքում, վաստակելով համապատասխան վարկանիշային միավորներ, որոնք էլ ի վերջո ապահովել են Լոնդոնում հանդես գալու իրավունքը:

Անհատական մարզիչն է Կարեն Աբաղյանը
Հավաքականի գլխավոր մարզիչն է Ադրիան Կրիոտուրուն
Հավաքականի մարզիչն է Արթուր Գեւորգյանը

Հովհաննես Դավթյան

«Կարծում եմ՝ գաղտնիք բացած չեմ լինի եթե ասեմ, որ մեկնելու եմ Լոնդոն միայն հաղթանակի հասնելու նպատակով: Թե ինչպես եւ ինչքանով դա կհաջղվի, ցույց կտա ժամանակը: Օլիմպիական պարգեւը բոլոր մարզիկների երազանքն է, ես էլ մեկնելու եմ երազանքը իրականություն դարձնելու համար»:

Կարեն Սիմոնյան

«Հովհաննեսը օժտված է բարձակարգ ձյուդոիստի բոլոր հատկանիշներով: Սակայն մրցումներում դա դեռեւս չի ապահովում վերջնական հաղթանակը: Ձյուդոն այնպիսի մարզաձեւ է, որ այստեղ մանրուքներ չկան, միեւնույն ժամանակ մանրուքները կարող են խոչընդոտել մարզիկին հաջողության հասնելու համար: Շատ կարեւոր է մրցումներին մոտենալ լավ մարզավիճակով: Հուսով եմ՝ ուրախանալու առիթ կունենանք»:

Մինչեւ Լոնդոն մեկնելը Հայաստանի հավաքականի կազմում Հովհաննես Դավթյանը  հավաքի մասնակցեց Ծաղկաձորում, որից հետո հավաքականը մեկնելու է Ռումինիա նախապատրաստական վերջնական փուլը անցնելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով