00:13  ,  29 հոկտեմբերի, 2016

Մոուրինյո. 5 տարի հետո Մեսին կդառնա 34 տարեկան, եւ բոլորս կարտասվենք

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն 35-ամյա կիսապաշտպան Մայքլ Քարիկին ամեն խաղում մասնակից չդարձնելը մեկնաբանելիս հիշել է Լիոնել Մեսիին:

«Մի բան է, երբ 25 տարեկան ես, բացարձակ այլ է, երբ 35 տարեկան ես: Մայքլ Քարիկը բացառիկ խաղացող է, բայց ես չեմ կարող նրանից պահանջել նույնը, ինչ Ռեշֆորդից կամ Էրերայինց, որոնք կարող են 4-5 հանդիպում անընդմեջ անցկացնել: Նույնիսկ, Մեսին 5 տարի հետո կդառնա 34 տարեկան, եւ բոլորս կարտասվենք»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:

Հոկտեմբերի 29-ին «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության 10-րդ տուրում կընդունի «Բարնլիին», հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English