23:49  ,  28 հոկտեմբերի, 2016

Գվարդիոլա. «Բարսելոնայի» երկրպագու եմ, «Ռեալին» պետք չէ ինձ նման մարզիչ

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գրեթե բացառել է Մադրիդի «Ռեալը» գլխավորելու հավանականությունը:

«Ես «Բարսելոնայի» երկրպագու եմ: Չեմ կարծում, որ «Ռեալին» պետք է այսպիսի մարզիչ: Ես ինքս էլ Մադրիդում չէի հարմարվի»,- «Բարսելոնայի» եւ «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչի խոսքը մեջբերում է Mirror-ը:

«Էվոլյուցիա» գրքի հեղինակ Մարտի Պերանաուն իր գրքում պատմել է, որ նախորդ տարի Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է եղել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով։

Հիշեցնենք, որ Բենիտեսը «Ռեալից» հեռացվել էր 2016-ի հունվարին: Նրան փոխարինել էր Զինեդին Զիդանը։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության 9 տուրից հետո 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 20-ական միավոր ունեն նաեւ «Արսենալն» ու «Լիվերպուլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում