23:07  ,  28 հոկտեմբերի, 2016

Daily Mail. Մխիթարյանն ամռանը համաձայնություն է ունեցել «Արսենալի» հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը տրանսֆերի համաձայնություն է ունեցել Լոնդոնի «Արսենալի» հետ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» 7,8 միլիոն եվրո շատ է առաջարկել Դորտմունդի «Բորուսիային», հաղորդում է բրիտանական Daily Mail-ը:

27-ամյա հայ ֆուտբոլիստը նաեւ հավաստիացում է ստացել, որ պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդում» ավելի շատ խաղային ժամանակ կստանա, քան ֆրանսիացի Արսեն Վենգերի ղեկավարած «Արսենալում»:

Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» առայժմ անցկացրել է 104 րոպե, միայն մեկ անգամ է եղել մեկնարկային կազմում:

Անցած մրցաշրջանում Մխիթարյանը 51 խաղում խփել էր 23 գոլ, կատարել 20 գոլային փոխանցում եւ ճանաչվել Բունդեսլիգայի լավագույն խաղացող Գերմանիայի առաջնության ֆուտբոլիստների քվեարկությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս