20:09  ,  28 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Յունայթեդը» 135 միլիոն ֆունտ ստերլինգ կառաջարկի Լուիս Սուարեսի համար

Մանչեսթերյան ակումբները մտադիր են հսկայական գումար առաջարկել «Բարսելոնայի» եւ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի համար, հաղորդում է Don Balon-ը:

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած «Մանչեսթեր Յունայթեդը» Լուիս Սուարեսի համար պատրաստ է վճարել 135 միլիոն ֆունտ ստերլինգ:

Հետ չի մնա նաեւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթին»: Երկու թիմերին էլ անհրաժեշտ է կայուն արդյունավետությամն ռմբարկու:

Ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը 13 խաղում խփել է 10 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում