19:02  ,  28 հոկտեմբերի, 2016

«Ուրարտուի» 5-րդ պարտությունը

Բասկետբոլի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի առաջնությունում Երեւանի «Ուրարտուն» հյուրընկալվելիս ուժերը չափեց մերձմոսկովայն «Խիմկիի» հետ եւ կրեց 5-րդ անընդմեջ պարտությունը: 

Տիգրան Գյոկչյանի թիմը գրեթե հավասար պայքար մղեց, սակայն վճռական եղավ մեկնարկային քառորդում գրանցված 6 միավորի տարբերությունը: «Ուրարտուն» պարտվեց 64:68 հաշվով:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում երեւանյան նորաստեղծ ակումբը պարտվել է ռուսական «Ռյազանին», «Սամարային», «Սպարտակ Պրիմորյեին» եւ «Սախալինին»:

Ռուսաստանի Սուպերլիգա-1, 5-րդ տուր

«Խիմկի» - «Ուրարտու»՝ 68:64 (18:12, 17:19, 13:12, 20:21)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում