18:09  ,  28 հոկտեմբերի, 2016

Արսեն Վենգեր. Ես դեմ եմ «Ոսկե գնդակին»

«Ոսկե գնդակի» արժանանալու համար ֆուտբոլիստները անհատական նվաճումները թիմայինից ավելի կարեւոր են համարում, ասել է Լոնդոնի «Արսենալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը՝ մեկնաբանելով «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության գաղափարը:

«Որոշ խաղացողներ շատ են մտածում այդ մրցանակի մասին եւ ձգտում են միայն անհատական նվաճումների: Ֆուտբոլը թիմային մարզաձեւ է: Իհարկե, «Ոսկե գնդակ» ստացած ֆուտբոլիստներին պետք է շնորհավորել, բայց պատմությունը ցույց է տվել, որ ոչ միշտ են այդ մրցանակը շնորհել ամենաարժանավորին, ոչ միշտ են եղել օբյեկտիվ: Մենք ամեն ինչ գիտենք լավագույն խաղացողների մասին»,- Արսեն Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Ոսկե գնդակի» հավակնորդները 

1. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա)

2. Պյեր-Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա Դորտմունդ», Գաբոն)

3. Գարեթ Բեյլ («Ռեալ», Ուելս)

4. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս», Իտալիա)

5. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիա)

6. Քեւին Դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի», Բելգիա)

7. Պաուլո Դիբալա («Յուվենտուս», Արգենտինա)

8. Դիեգո Գոդին («Աթլետիկո», Ուրուգվայ)

9. Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիա)

10. Գոնսալո Իգուաին («Յուվենտուս», Արգենտինա)

11. Կոկե («Աթլետիկո», Իսպանիա)

12. Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա», Լեհաստան)

13. Անդրես Ինյեստա («Բարսելոնա», Իսպանիա)

14. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ», Շվեդիա)

15. Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա)

16. Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա)

17. Ռիյադ Մահրեզ («Լեսթեր», Ալժիր)

18. Լիոնել Մեսի («Բարսելոնա», Արգենտինա)

19. Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա)

20. Թոմաս Մյուլեր («Բավարիա», Գերմանիա)

21. Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա)

22. Նեյմար («Բարսելոնա», Բրազիլիա)

23. Դիմիտրի Պայետ («Վեստ Հեմ», Ֆրանսիա)

24. Պեպե («Ռեալ», Պորտուգալիա)

25. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ», Ֆրանսիա)

26. Ռուի Պատրիսիու («Սպորտինգ», Պորտուգալիա)

27. Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա)

28. Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայ)

29. Ջեյմի Վարդի («Լեսթեր Սիթի», Անգլիա) 

30. Արտուրո Վիդալ («Բավարիա», Չիլի)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս