17:15  ,  28 հոկտեմբերի, 2016

«Արարատը» հրաժեշտ տվեց 3 եւս լեգեոնականների

«Արարատը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ, հայտնում է ակումբի կայքը։

Երեւանյան ակումբից հեռացել են կոտդիվուարցի պաշտպան Սուլեյման Կոնեն, կամերունցի կիսապաշտպան Ումարու Կաինան եւ ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեն:

Կոնեն Հայաստանի առաջնությունում 39 հանդիպում է անցկացրել «Արարատի» կազմում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ: Կաինան 2 գոլ է խփել «Արարատի» կազմում անցկացրած 40 խաղում, իսկ Նվաբուեզեն առաջնության 17 խաղում հեղինակել է 3 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով