22:02  ,  28 հոկտեմբերի, 2016

Զիդան․ Ռոնալդուն զայրանում է իր ցածր արդյունավետության պատճառով

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոչ տպավորիչ արդյունավետությանը վերջին շրջանում։

«Ռոնալդուն անհանգստացած տեսք չունի, սակայն դա զայրացնում է նրան։ Նա ցանկանում է գոլեր խփել, եւ դա նորմալ է։ Այն, ինչ Կրիշտիանուն արել է եւ շարունակում է անել, բացառիկ է։ Ռոնալդուն հասել է այնպիսի բարձր մակարդակի, որ երբ գոլ չի խփում, հայտնվում է քննադատության թիրախում։ Ինչ կարող ես անել, ֆենոմենալ ֆուտբոլիստները պետք է համակերպվեն դրա հետ»,- Զիդանի խսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն խփել է 2 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում