16:50  ,  28 հոկտեմբերի, 2016

Ջեյմի Վարդի. Այլեւս ոչ մի օղի

Ֆուտբոլի Անգլիայի նորընծա չեմպիոն «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին իր ինքնակենսագրական գրքում խոստովանել է, որ նախկինում խաղերից առաջ օգտագործել է ալկոհոլ։ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը վստահեցրել է, որ դա արդեն անցյալում է։

«Շատ բան է փոխվել։ Այլեւս ոչ մի օղի։ Դա վաղուց էր։ Ես դա անում էի, երբ երիտասադ էի։

Ես մարզվում էի շաբաթական 2 անգամ, իսկ այդ ժամանակ շատ բարդ էր մարզումները համատեղել աշխատանքի հետ։ Ես աշխատում էի գնդակով ու ֆիզպատրաստության վրա։ Վերադառնալով տուն՝ անմիջապես պառկում էի քնելու, իսկ առավոտյան շտապում էի աշխատանքի»,- գրել է Վարդին, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Վարդին առաջին անգամ ընդգրկվել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների թվում։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում