15:12  ,  28 հոկտեմբերի, 2016

Մարեյը ներողություն է խնդրել իր էյսից տուժած երկրպագուից

Բրիտանացի թենիսիստ Էնդի Մարեյը մեծահոգությամբ է աչքի ընկել Վիենայում ընթացող ATP շարքի մրցաշարում։ Ֆրանսիացի Ժիլ Սիմոնի դեմ 1/8 եզրափակիչի մրցախաղում Մարեյի մատուցումից հետո գնդակը դիպել է երկրպագուներից մեկին։ Մարզիկը մոտեցել եւ ներողություն է խնդրել այդ կնոջից։

Բրիտանացին հաղթել է այդ մրցախաղում եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ամերիկացի Ջոն Իզների հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում