14:50  ,  28 հոկտեմբերի, 2016

«Օլդ Տրաֆորդի» ստյուարդը չի ճանաչել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Մեյը ներկա է եղել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին։

Խաղից առաջ Մեյն ընկերոջ հետ ցանկացել է խաղադաշտի կողային հատվածով անցնել իր տեղը, սակայն «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի ստյուարդը թույլ չի տվել դա։ Նախկին ֆուտբոլիստի ընկերը ստադիոնի անվտանգության մեկ այլ աշխատողի է ասել, թե ում հետ է նա, եւ միայն դրանից հետո նրանց թույլ են տվել ուղեւորվել տրիբունա, հայտնում է Daily Mail-ը:

Դեւիդ Մեյը «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 1994-2003-ը եւ 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում