13:14  ,  28 հոկտեմբերի, 2016

Ռոնալդո․ Կնախընտրեի «Կոմպոստելայի» դեմ խաղի գոլը խփել «Ռեալի» մարզաշապիկով

Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն հերթական անգամ ընդգծել է, որ իր սիրտը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հիշել է 1996/97 մրցաշրջանում խփած հայտնի գոլը, որը նա «Բարսելոնայի» կազմում հեղինակել էր «Կոմպոստելայի» դեմ խաղում։

«Այդպիսի գոլ խփելու համար պետք է ունենալ հզոր տեսողություն։ Բացի այդ, դու մտածելու ժամանակ գրեթե չունես։ Դա հիանալի գոլ էր, բայց եթե անկեղծ լինեմ, կցանկանայի այն խփել «Ռեալի» մարզաշապիկով»,- Ռոնալդոյի խոսքը մեջբերում է Movistar-ը։

Հիշեցնենք, որ բրազիլացին «Բարսելոնայում» խաղացել է 1996-1997-ը, իսկ «Ռեալի» կազմում հանդես է եկել 2002-2007-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում