Լոնդոնի «Արսենալը» որոշել է հիշեցնել ակումբի պատմական հաջողությունների տարիները, փոխանցում է Daily Mail-ը։
Չիլիացի Ալեքսիս Սանչեսն ու ուելսցի Աարոն Ռեմզին լուսանկարվել են 1988/89 մրցաշրջանի մարզաշապիկներով։ Այդ տարի լոնդոնյան ակումբը դարձել էր Անգլիայի չեմպիոն։ Անգլիայի այդ առաջնությունն ամենադրամատիկն է համարվում պատմության մեջ։
Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն էլ լուսանկարվել է 1970/71 մրցաշրջանի մարզաշապիկով։ Այդ մրցաշրջանում «Արսենալը» դարձել էր Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում