12:12  ,  28 հոկտեմբերի, 2016

«Արսենալի» ֆուտբոլիստները՝ ռետրո մարզաշապիկներով (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» որոշել է հիշեցնել ակումբի պատմական հաջողությունների տարիները, փոխանցում է Daily Mail-ը։

Չիլիացի Ալեքսիս Սանչեսն ու ուելսցի Աարոն Ռեմզին լուսանկարվել են 1988/89 մրցաշրջանի մարզաշապիկներով։ Այդ տարի լոնդոնյան ակումբը դարձել էր Անգլիայի չեմպիոն։ Անգլիայի այդ առաջնությունն ամենադրամատիկն է համարվում պատմության մեջ։

Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն էլ լուսանկարվել է 1970/71 մրցաշրջանի մարզաշապիկով։ Այդ մրցաշրջանում «Արսենալը» դարձել էր Անգլիայի չեմպիոն ու գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում