10:50  ,  28 հոկտեմբերի, 2016

«Ռեալը» կապ է հաստատել Գվարդիոլայի հետ

«Էվոլյուցիա» գրքի հեղինակ Մատի Պերանաուն իր գրքում պատմել է, որ նախորդ տարի Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է եղել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի ծառայություններով։

«Երբ Ռաֆայել Բենիտեսի մոտ բարդ շրջան էր «Ռեալում», նրանք կապ հաստատեցին Գվարդիոլայի հետ՝ հետաքրքրվելով, թե մարզիչն ինչ ծրագրեր ունի «Բավարիայից» հեռանալուց հետո։ Գվարդիոլայի ներկայացուցիչները հայտնեցին, որ նա գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»,- գրել է Պերարնաուն, փոխանցում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Բենիտեսը «Ռեալից» հեռացվել էր 2016-ի հունվարին, երբ նրան փոխարինել էր Զինեդին Զիդանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում