00:11  ,  28 հոկտեմբերի, 2016

«Մանչեսթեր Սիթիի» ֆանատներն ավիրել են «Օլդ Տրաֆորդի» զուգարանը (ֆոտո)

«Մանչեսթեր Սիթիի» ֆանատները «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղից հետո անկարգություններ են սարքել «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

Արտագնա հանդիպումից հետո «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները լուսանկարներ են հրապարակել «Մանչեսթեր Յունայթեդի» տնային ստադիոնի ավիրված զուգարանից, հայտնում է Daily Mail-ը:

Հիշեցնենք, որ Անգլիական լիգայի գավաթի գործող գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» պարտվել էր նվազագույն հաշվով եւ դուրս մնացել պայքարից: Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում չհաղթեց 6-րդ խաղում անընդմեջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում