23:20  ,  27 հոկտեմբերի, 2016

«Զենիթի» ամենախոշոր պարտությունը վերջին 13 տարում

Ֆուտբոլի Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում պետերբուրգյան «Զենիթը» մրցակցի խաղադաշտում 0:4 հաշվով պարտվել է Մախաչկալայի «Անժիին» եւ լքել պայքարը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը շարունակում է վերականգնվել վնասվածքից եւ չէր հայտավորվել «Անժիի» կազմում:

2003 թվականից հետո սա «Զենիթի» ամենախոշոր հաշվով պարտությունն էր: 2003-ին պետերբուրգցիները Ռուսաստանի առաջնությունում 1:7 հաշվով պարտվել էին Մոսկվայի «Դինամոյին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս