Ֆուտբոլի Իրանի առաջնության 10-րդ տուրում Թեհրանի «Էսթեղլալը» 1:1 հաշվով է ավարտել «Ֆուլադի» դեմ արտագնա խաղը:
«Էսթեղլալի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, որը 35-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Չեռնոգորիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին, որը կկայանա նոյեմբերի 11-ին Երեւանում:
Տեսանյութում Մկոյանի գոլային փոխանցումը՝ 1:25-ից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում