22:50  ,  27 հոկտեմբերի, 2016

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի լավագույն խաղը

Տեսանյութում ներկայացված է ֆուտզալի Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների միջեւ երկրորդ ընկերական խաղի գոլերը: Մինսկի «Ուրեչյե» մարզահամալիրում կայացած հանդիպումն ավարտվել էր 1:1 հաշվով: Հայաստանի հավաքականը Սարո Գալստյանի գոլի շնորհիվ հաշվի մեջ առջեւում է եղել մինչեւ նախավերջին րոպեն:

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ դա Հայաստանի թիմի լավագույն խաղն էր պատմության մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Բելառուսի հավաքականների առաջին խաղը կայացել էր հոկտեմբերի 25-ին բելառուսական Լիդա քաղաքում եւ ավարտվել խաղահրապարակի տերերի հաղթանակով՝ 9:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում