20:10  ,  27 հոկտեմբերի, 2016

17-ամյա ֆուտբոլիստի խաղին հետեւել է 90 սկաուտ

Շվեդիայի առաջնության 27-րդ տուրի «Գյոտեբորգ» - ԱԻԿ հանդիպմանը (1:0) ներկա են եղել տարբեր թիմերի 90 սկաուտներ: Նրանց ուշադրության կենտրոնում եղել է ԱԻԿ-ի 17-ամյա շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը, հաղորդում է sport.es-ը: Էրիտրեական ծագումով ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանի 20 հանդիպումներում խփել է 9 գոլ: 6 տարեկանից ԱԻԿ-ի համակարգում մարզված եւ այժմ 190 սմ հասակ եւ 70 կգ քաշ ունեցող խաղացողն աչքի է ընկնում բարձր արագությամբ, լավ դրիբլինգով:

Արագ առաջադիմող ֆուտբոլիստի խաղին հետեւել են «Բավարիայի», «Մանչեսթեր Յունայթեդի», Լոնդոնի «Չելսիի», Դորտմունդի «Բորուսիայի», Ամստերդամի «Այաքսի», իսպանական «Վիլյառեալի» եւ այլ առաջատար ակումբների սկաուտներ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում