«Վալենսիայի» ֆուտբոլիստ Էնցո Պերեսը զանգել է «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստային եւ ներողություն է խնդրել Իսպանիայի առաջնության խաղում նրան վնասվածք հասցնելու համար:
Արգենտինացի ֆուտբոլիստը Ինյեստայի հեռախոսահամարը վերցրել է ազգային հավաքականում թիմակից Լիոնել Մեսիից, հաղորդում է superdeporte-ն: Նշվում է, որ Ինյեստան ընդունել է ներողությունը՝ հավատալով, որ մրցակիցը դիտավորություն չի ունեցել: Կատալոնական թիմի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 6-8 շաբաթ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հյուրընկալվելիս «Վալենսիային» հաղթել է 3:2 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում