19:49  ,  27 հոկտեմբերի, 2016

Պերեսը ներողություն է խնդրել Ինյեստայից

«Վալենսիայի» ֆուտբոլիստ Էնցո Պերեսը զանգել է «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստային եւ ներողություն է խնդրել Իսպանիայի առաջնության խաղում նրան վնասվածք հասցնելու համար:

Արգենտինացի ֆուտբոլիստը Ինյեստայի հեռախոսահամարը վերցրել է ազգային հավաքականում թիմակից Լիոնել Մեսիից, հաղորդում է superdeporte-ն: Նշվում է, որ Ինյեստան ընդունել է ներողությունը՝ հավատալով, որ մրցակիցը դիտավորություն չի ունեցել: Կատալոնական թիմի կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 6-8 շաբաթ:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հյուրընկալվելիս «Վալենսիային» հաղթել է 3:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում