22:20  ,  27 հոկտեմբերի, 2016

Ռոնալդուն՝ Մոուրինյոյի մասին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարծիք է հայտնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին, որի հետ աշխատել է Արքայական ակումբում:

«Ես շատ մասնագետների մոտ եմ խաղացել, բայց կարող եմ ասել, որ Մոուրինյոն հրաշալի մտածող է: Նա ամեն ինչ ուսումնասիրում էր մինչեւ վերջին մանրուքը»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Coach Magazine-ը:

Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռեալը» գլխավորել է 2010-2013 թվականներին: Նրա գլխավորությամբ Արքայական թիմը դարձել է Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում