18:15  ,  27 հոկտեմբերի, 2016

Ալեքս Ֆերգյուսոն. Անգլիայի չեմպիոնի տիտղոսին հավակնում է 5 թիմ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար շոտլանդացի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին»:

«Այս մրցաշրջանում շատ ավելի բարդ է կանխատեսում անել Պրեմյեր լիգայի վերաբերյալ: Կարծում եմ՝ կան չեմպիոնության հինգ հիմնական հավակնորդներ: Ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է: «Տոտենհեմը», «Լիվերպուլը» նույնպես կպայքարեն չեմպիոնության համար: «Արսենալը» դարձել է ավելի ուժեղ եւ ագրեսիվ: «Մանչեսթեր Յունայթեդը» եթե ձեռք բերի կայունություն, եւս կարող է հավակնել տիտղոսին: Գվարդիոլայի եւ Մոուրինյոյի փորձն ու դիմակայությունը առաջնությունը դարձնում են ավելի գրավիչ»,- Ալեքս Ֆերգյուսոնի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Պրեմյեր լիգայի 9 տուրից հետո 20-ական միավոր ունեն «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» եւ «Լիվերպուլը»: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս