19:21  ,  27 հոկտեմբերի, 2016

Ժոզե Մոուրինյոն տուգանվել է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան մրցավարի մասին մեկնաբանության համար պատժել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, հաղորդում է BBC-ն:

Պորտուգալացի մասնագետը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության հերթական տուրի հանդիպումից (0:0) առաջ ասել էր, որ մանչեսթերյան շրջանում ապրող մրցավար Էնթոնի Թեյլորի համար բարդ կլինի սպասարկել այդ խաղը:

«Կարծում եմ՝ պարոն Թեյլորը լավ մրցավար է, սակայն ինչ-որ մեկը ցանկանում է նրա վրա ճնշում գործադրել: Կարծում եմ՝ նրա համար բարդ կլինի այս հանդիպումը սպասարկելը»,- ասել էր Մոուրինյոն:

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պորտուգալացի մասնագետի մեկնաբանությունը որակել է «անհարգալի եւ կազմակերպության կանոններին հակասող»: Տուգանքի չափը չի նշվում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում