18:40  ,  27 հոկտեմբերի, 2016

Փոլ Մերսոն. Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողն է

Լոնդոնի «Արսենալի» եւ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Փոլ Մերսոնը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին կոչ է արել մեկնարկային կազմ վերադարձնել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

«Մոուրինյոն պետք է արագացնի Մխիթարյանի վերադարձը մեկնարկային կազմ: Նա շատ տաղանդավոր է եւ պետք է խաղա: Սա տարօրինակ պատմություն է: Մոուրինյոն ասում է, որ Մխիթարյանը պետք է հավաքի օպտիմալ մարզավիճակ, սակայն նույնիսկ 30 րոպե խաղաժամանակ չի տրամադրում «Ֆեներբահչեի» դեմ: Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողն է»,- Մերսոնի խոսքը մեջբերում է  Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 27-ամյա հայ ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի եկել սեպտեմբերի 10-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում